Նորություններ /

Մեկնարկել է «Բարեկամություն» բնակելի համալիրի շինարարությունը

Մեկնարկել է «Բարեկամություն» բնակելի համալիրի շինարարությունը

27.01.2021


«Բարեկամություն» բազմաբնակարան համալիրը գտնվում է Բաղրամյան 3-րդ նրբանցք 4/3 հասցեում, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հարևանությամբ:

Համալիրը բաղկացած է 6, 9 և 12 հարկանի 5 մասնաշենքերից' 60 ք.մ-ից մինչև 240 ք.մ.:Բնակարանները հանձնվելու են վերանորոգված:

Շենքերի 1-ին հարկերը հասարակական նշանակության են:

Հաշվի առնելով քաղաքամայր Երևանում առկա ավտոկայանատեղիների խնդիրը' համալիրն ունենալու է 2 հարկ, 400 մեքենայի համար նախատեսված, 24/7 պահպանվող ստորգետնյա ավտոկայանատեղի, որտեղից վերելակով անմիջապես կարող եք բարձրանալ Ձեր բնակարանի համապատասխան հարկը:

Համալիրն ունի 1-ին կարգի սեյսմակայունություն և համապատասխանում է սահմանված բոլոր չափանիշներին:

«Բարեկամություն» բնակելի համալիրի մասին առավել մանրամասն այստեղ

Գործընկերներ