
ՀՀ վարչապետը ծանոթացել է Վանաձորի հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին
19.03.2017Մարտի 19-ին կառավարության ղեկավարը շրջայց է կատարել Վանաձորի հիվանդանոցային համալիրի շինհրապարակում, ծանոթացել կառուցման աշխատանքների ընթացքին: Բուժհաստատությունը շահագործման կհանձնվի 2017 թ. ավարտին: Կարեն Կարապետյանը կարևորել է մարզերում ժամանակակից առողջապահական կենտրոնների ստեղծումը և բնակչությանը բարձրորակ ծառայությունների մատուցումը: