
ՀՀ վարչապետը ծանոթացել է Վանաձորի հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին
13.08.2016Օգոստոսի 13-ին ՀՀ կառավարության ղեկավարն այցելել և տեղում ծանոթացել է Վանաձորի հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են եռահարկ հիվանդանոցի ներքին հարդարման աշխատանքները: Բուժհաստատությունը, որն ունենալու է 150 մահճակալ, շահագործման կհանձնվի 2017 թ. ընթացքում: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 700 մլն դրամ: Հիվանդանոցի ծննդատան մասնաշենքի կառուցման աշխատանքները ֆինանսավորել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ ու ժամանակին իրականացումը և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:
Աղբյուրը՝ pastinfo.am
Լուսանկարը՝ azatutyun.am