Նորություններ /

Տավուշի մարզում "Ֆիլիշին" ՍՊ ընկերության հովանավորությամբ առաջին անգամ անց է կացվել շախմատի թիմային առաջնություն

22.03.2016

Տավուշի մարզում առաջին անգամ անց է կացվել շախմատի թիմային մրցաշար :

Մարտի 19-ին Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացված մրցաշարը մեծ աշխուժություն հաղորդեց  Տավուշի մարզի շախմատային կյանքին :Մրցաշարն անցավ կազմակերված և ջերմ մթնոլորտում : Նման առաջնություններ պլանավորվում են նաև մոտ ապագայում մարզի դպրոցականների համար:

Մրցաշարը կազմակերպվել է Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման կողմից` միավորման նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ և "Ֆիլիշին" ՍՊԸ ընկերության հովանավորությամբ:

Տեսանյութ

Գործընկերներ