Նորություններ /

Դիլիջանում բացվեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ցերեկային կենտրոնը,որի հիմնանորոգմանը մասնակցել է նաև «Ֆիլիշին» ընկերությունը

Դիլիջանում բացվեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ցերեկային կենտրոնը,որի հիմնանորոգմանը մասնակցել է նաև «Ֆիլիշին» ընկերությունը

03.12.2014

Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, տեղի ունեցավ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Դիլիջանի մասնաճյուղի Երեխայի սոցիալ-հոգեբանական և կրթական աջակցության ցերեկային կենտրոնի վերանորոգված շենքի բացման արարողությունը:

2014 թ.-ին 27 կազմակերպություններ, այդ թվում նաև "Ֆիլիշին" ընկերությունը, մասնակցել են «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Դիլիջանի մասնաճյուղի ցերեկային կենտրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներին: Նրանց աջակցությամբ կենտրոնը նաև համալրվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ գույքով:

Դիլիջան քաղաքում «Հույսի կամուրջ» կենտրոնը հիմնադրվեց 2001 թ. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության և Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության դեսպանատան աջակցությամբ: Այսօր Դիլիջանի կենտրոնի ծառայություններից օգտվում են Դիլիջան, Հաղարծին, Գոշ, Թեղուտ համայնքների 177 երեխաներ (63-ը՝ հաշմանդամություն ունեցող, 114-ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, աղքատ և սոցիալական ծանր իրավիճակում հայտնված երեխաներ) և նրանց ընտանիքի անդամները:

 

Գործընկերներ