Նորություններ /

«Ֆիլիշին» ընկերության կողմից Վանաձորում կառուցվող ծննդատան շինարարական աշխատանքները մոտենում են իրենց ավարտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ֆիլիշին» ընկերության կողմից Վանաձորում կառուցվող ծննդատան շինարարական աշխատանքները մոտենում են իրենց ավարտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

04.10.2014

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Վանաձոր քաղաքի բժշկական համալիրի ծննդատան նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ֆիլիշին» ընկերությունը, որը 2013 թվականի հունվար ամսին ձեռնամուխ լինելով Վանաձոր քաղաքի համար առաջնային կարևորություն ունեցող հանրային նշանակության կառույցի շինարարությանը՝ այսօր արդեն ավարտին է հասցրել ծննդատան ջրամատակարարման, կոյուղագծի և էլեկտրամոնտաժման աշխատանքները, իսկ հատակի հարդարման և երեսպատմանաշխատանքներն  ընթացքի մեջ են:

Հաշվի առնելով Վանաձոր քաղաքի յուրահատուկ աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները՝ շինարարության ընթացքում «Ֆիլիշին» ընկերությունն առաջնային նշանակության է արժանացրել ոչ միայն ծննդատան յուրահատուկ ճարտարապետությանը և շինության ներքին հարդարման աշխատանքներին, այլ նաև ամուր հիմքին և բարձր սեյսմակայունությանը:

(Մանրամասները՝ Վանաձորի Ֆորտունա հեռուստաընկերության տեսանյութում)

Տեսանյութ

Գործընկերներ