Նորություններ /

Միջազգային դպրոցի շինարարության մեջ մեծ ավանդ ունի «Ֆիլիշին» ընկերությունը

Միջազգային դպրոցի շինարարության մեջ մեծ ավանդ ունի «Ֆիլիշին» ընկերությունը

13.10.2014

 

Սույն թվականի հոկտեմբերի 11-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել UWC Dilijan College-ի բացումը, որն «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է ինչպես ԱՊՀ տարածքում, այնպես էլ Արևելյան Եվրոպայում:

Հպարտությամբ ցանկանում ենք հայտնել, որ միջազգային դպրոցի կառուցման մեջ մեծ է «Ֆիլիշին» ընկերության ավանդը:

 Այսպես, «Ֆիլիշին» ընկերությունը դպրոցի շինարարության մեջ է ներգրավվել դեռևս 2012 թվականի հոկտեմբեր ամսին՝ շինարարության սկզբնական փուլում: Շնորհիվ կազմակերպության բազմամյա փորձի և աշխատակիցների բարձր որակավորմանը՝ «Ֆիլիշին» ընկերությունը միանգամից անցել է ծավալուն շինարարության և կարճ ժամանակահատվածում կառուցել է «Դիլիջանի միջազգային դպրոցի» կամպուսի բնակելի և ուսումնական համալիրների «Բ» բլոկը (հատվածը), սպորտային համալիրը, դպրոցի տեխնիկական շինությունը և ավտոտնակը, ինչպես նաև զբաղվել է  բժշկական կենտրոնի նախաաշխատանքներով: Բացի այդ, ընկերության կողմից անց է կացվել դպրոցի և հարակից շինությունների ամբողջ ջրահեռացման համակարգը:

«Ֆիլիշին»  ընկերության մասնագիտական բարձր որակավորման և կառուցապատման հմուտ գործելաոճը բազմիցս արժանացել է թե հանրության, թե ոլորտի մասնագետների բարձր գնահատականին, որի ապացույցն է «Ֆիլիշին» ընկերության կողմից 2014 թվականին Համազգային վստահություն մրցանակաբաշխությանը «Տասնամյակի բացառիկ շինարարական նախագիծ իրականացնող ընկերություն» անվանակարգում հաղթող ճանաչվելը:

Տեսանյութ

Գործընկերներ