Բարի գալուստ «Ֆիլիշին» ընկերության կայք 

«Ֆիլիշին» ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին` Սուրեն Հակոբյանի կողմից: Ընկերությունը երկար տարիներ շարունակ շինարարության ոլորտում հանդիսանում է առաջատար կազմակերպություններից մեկը Հայաստանում, որն իրականացնում է բոլոր տեսակի շինարարական աշխատանքներ՝ նախագծում և կապիտալ շինարարություն, հիմնանորոգման, սանտեխնիկական, ջեռուցման համակարգերի տեղադրում, էլեկտրամատակարարման, բնակարանների ներքին հարդարման  և այլ աշխատանքներ:

Կազմակերպությունն օգտագործում է նորագույն սարքավորումներ՝ շարունակաբար ավելացնելով դրանց  որակական հատկանիշները:

Ընկերությունը Տավուշի մարզում հիմնել է մեծ արտադրական բազա, որի մեջ ընդգրկված է բետոնի արտադրություն, խճի և ավազի ջարդման և լվացման հոսքագիծ: Արտադրական բազայում ստեղծվել է լաբորատորիա, որտեղ ընկերությունը ծավալել է ծանր ու թեթև տեսակի բարձրորակ բետոնի արտադրություն, ինչը նպաստում է մարզում շինարարության զարգացմանը:

«Ֆիլիշին» ընկերության կողմից իրականացվող բոլոր նախագծերին միավորում է անձնակազմի բարձր մասնագիտական որակավորումը, ինչպես նաև աշխատանքին ստեղծագործական կերպով մոտենալը: Ընկերությունը յուրաքանչյուր պատվիրատուի հանդեպ ցուցաբերում է յուրահատուկ մոտեցում՝ առաջարկելով անհատական և յուրօրինակ լուծումներ:

Ընկերությունը շարունակաբար մեծացնում է աշխատակիցների քանակը, և շնորհիվ մարզերում ծավալած ակտիվ գործունեության «Ֆիլիշին» ընկերությունում աշխատում են ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև տեղի մասնագետները:

Հարկ է նշել, որ «Ֆիլիշին» ընկերության գործունեությունը լիցենզավորված է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից:

 

 

 

 

Գործընկերներ